National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.10.2020
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

Հոկտեմբերի 2-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Սիփան Փաշինյանի հեղինակած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ են ներկայացրել ՀՀ կառավարությունը եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը. ընդունվել են Կառավարության առաջարկները:

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել փոխհատուցման  ենթակա ոլորտները, որոնք վնաս են կրել Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով, առաջարկում փոխհատուցում տրամադրել այն անձանց, որոնք խնամել են վերոնշյալ գործողությունների հետեւանքով զոհված քաղաքացուն մինչեւ նրա 18 տարին լրանալը:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ընդունվել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության եւ Կառավարության առաջարկները:

Օրենսդրական փոփոխությունները ստացել են դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լիլիթ Մակունցի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», Կառավարության հեղինակած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am